https://arm.sputniknews.ru/20260906/hajtni-herustahaghvordavaruhun-egiptvosum-datapartel-en-mahapatzhi-106515555.html
Հայտնի հեռուստահաղորդավարուհուն Եգիպտոսում դատապարտել են մահապատժի
Հայտնի հեռուստահաղորդավարուհուն Եգիպտոսում դատապարտել են մահապատժի
Sputnik Արմենիա
Թմրանյութերի դեմ պայքարի գործողություններից մեկի շրջանակում իշխանություններն առգրավել են ավելի քան 750 կիլոգրամ նյութեր և հումք։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T11:58+0400
2026-09-06T11:58+0400
2026-09-06T11:58+0400
եգիպտոս
մահապատիժ
թմրամիջոցներ
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69150923_0:84:1600:984_1920x0_80_0_0_b74b4d9af3b531282a0a21e523b41b9c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի Սառա Խալիֆան և ևս 11 մարդ Եգիպտոսում դատապարտվել են մահապատժի՝ թմրանյութերի արտադրության և մաքսանենգության համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։Հաղորդվում է, որ թմրանյութերի դեմ պայքարի գործողության ընթացքում իշխանությունն առգրավել է ավելի քան 750 կիլոգրամ թմրանյութ և հումք, հայտնաբերել է երկու հասցե, որոնք օգտագործվում էին թմրանյութերի արտադրության համար, ինչպես նաև չգրանցված հրազեն ու ռազմամթերք:Դատարանը Խալիֆային և այլ ամբաստանյալների նաև դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ երիտասարդի առևանգման և ծեծի հետ կապված առանձին գործով:Նախքան մահապատժի իրականացումը դատարանը դիմել է Եգիպտոսի գերագույն մուֆթի Նազիր Մուհամմադ Այյադին՝ կրոնական եզրակացություն ստանալու համար, որը Եգիպտոսի օրենքներով պարտադիր է մահապատժի վերաբերյալ գործերի համար: Նշվել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:Խալիֆան պլաստիկ վիրաբուժության կլինիկա և պրոդյուսերական ընկերություն ունի, որը մասնագիտացած է երեկույթների և միջոցառումների կազմակերպման գործում: 39-ամյա հեռուստահաղորդավարուհին հայտնի է իր «Առաքելությունն անհնար է» ծրագրով, որում նա արծարծում է անվտանգության և հանցագործության հարցեր:Եգիպտոսում մահապատիժը կիրառվում է դիտավորյալ սպանության, ահաբեկչական գործողությունների, բռնաբարության և թմրանյութերի մաքսանենգության համար: Եգիպտոսի իրավունքների և ազատությունների հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին երկրում կայացվել է մահապատժի 541 դատավճիռ:
եգիպտոս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69150923_89:0:1512:1067_1920x0_80_0_0_17e804693e500ac1469cae41f8317c4f.jpg.webp
եգիպտոս, մահապատիժ, թմրամիջոցներ, հաղորդավար
եգիպտոս, մահապատիժ, թմրամիջոցներ, հաղորդավար
Թմրանյութերի դեմ պայքարի գործողություններից մեկի շրջանակում իշխանություններն առգրավել են ավելի քան 750 կիլոգրամ նյութեր և հումք։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի Սառա Խալիֆան և ևս 11 մարդ Եգիպտոսում դատապարտվել են մահապատժի՝ թմրանյութերի արտադրության և մաքսանենգության համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ թմրանյութերի դեմ պայքարի գործողության ընթացքում իշխանությունն առգրավել է ավելի քան 750 կիլոգրամ թմրանյութ և հումք, հայտնաբերել է երկու հասցե, որոնք օգտագործվում էին թմրանյութերի արտադրության համար, ինչպես նաև չգրանցված հրազեն ու ռազմամթերք:
Al-Ahram պետական թերթի հաղորդագրության համաձայն՝ մայրաքաղաք Կահիրեի դատարանը Խալիֆային և 11 ամբաստանյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, թմրանյութերի արտադրության և առևտրի համար կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքով:
Դատարանը Խալիֆային և այլ ամբաստանյալների նաև դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ երիտասարդի առևանգման և ծեծի հետ կապված առանձին գործով:
Նախքան մահապատժի իրականացումը դատարանը դիմել է Եգիպտոսի գերագույն մուֆթի Նազիր Մուհամմադ Այյադին՝ կրոնական եզրակացություն ստանալու համար, որը Եգիպտոսի օրենքներով պարտադիր է մահապատժի վերաբերյալ գործերի համար: Նշվել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Խալիֆան պլաստիկ վիրաբուժության կլինիկա և պրոդյուսերական ընկերություն ունի, որը մասնագիտացած է երեկույթների և միջոցառումների կազմակերպման գործում: 39-ամյա հեռուստահաղորդավարուհին հայտնի է իր «Առաքելությունն անհնար է» ծրագրով, որում նա արծարծում է անվտանգության և հանցագործության հարցեր:
Եգիպտոսում մահապատիժը կիրառվում է դիտավորյալ սպանության, ահաբեկչական գործողությունների, բռնաբարության և թմրանյութերի մաքսանենգության համար: Եգիպտոսի իրավունքների և ազատությունների հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին երկրում կայացվել է մահապատժի 541 դատավճիռ: