Մարգարա-Վանաձոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փրկարարները նախ կանխել են «Opel Corsa»-ի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր վարորդների ինքնությունը։

 

Leave a comment