2019-2024թթ. Երևանի ամենակենտրոնում Գագիկ Խաչատրյանը կառուցում է մոտ 200 մլն դոլար արժողությամբ հյուրանոցային համալիր․ Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի և դրա ծագման մասին ամենալավը գիտի հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը։
Եվ 2018թ.-ից հետո իր և իր ունեցվածքի նկատմամբ հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին ամենալավը գիտեր հենց ինքը՝ 20 տարի պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը։

Եվ ահա, 2019-2024թթ. Երևանի ամենակենտրոնում Գագիկ Խաչատրյանը կառուցում է մոտ 200 մլն դոլար արժողությամբ հյուրանոցային համալիր:
Փաստացի, գործող իշխանությունների օրոք Երևանի կենտրոնում թերևս ամենախոշոր ներդրումը կատարում է հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը։

Leave a comment