Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն արդեն սեպտեմբերի 16-ին:
Ուկրաինայի նախագահը հավելել է՝ մինչ այդ նրանք կլինեն Մոսկվայում, ուկրաինական ուժերն այդ ընթացքում կդադարեցնեն Ռուսաստանին հարվածները՝ չխաթարելու ռուսական օդային տարածքի բնականոն գործունեությունը և դիվանագիտությունը: Զելենսկին հույս է հայտնել, որ ռուսական կողմը հայելային կգործի:
Ամերիկյան կողմի հետ ակնկալվող բանակցությունները Ուկրաինայի նախագահը քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
«Ես և Մարկ Ռյուտեն դիվանագիտական առաջընթացի հարցում ունենք ընդհանուր տեսլական»,- ընդգծել է Զելենսկին: Անդրադարձ է եղել նաև հանրապետության պաշտպանական կարիքներին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Դիտումների քանակ3