Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ։

Հրդեհը բռնկվել է քաղաքի եվրոպական մասում տեղակայված վեցհարկանի շենքի առաջին հարկում։ Այն տարածվել է վերին հարկերում և դրսի այլ շենքերում, գրել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Վերին հարկերում մնացած յոթ մարդ տարհանվել է հրշեջների կողմից։ Տուժածները հոսպիտալացվել են։

Հրդեհը մարվել է բռնկումից մեկ ժամ անց։ 

Leave a comment