Նա շնորհակալություն է հայտնել աջակիցներին մտահոգության և անհանգստության համար
«Քանի որ մեր պահեստներն այժմ փակ են Քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։ Պահեստներում փակի տակ է 10,000 զարդ և «Պռեգոմեշի» ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է։ Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեր հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվն»,-գրել է երգչուհի։
Օգոստոսի 25-ին խուզարկություններ էին իրականացվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող ընկերությունում: Խուզարկել էին նաև Լևոն Քոչարյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տները: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը: