Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը


Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը։


 


Հայկական տաղավարը այցելուներին կներկայացնի Հայաստանի համերն ու խոհարարական ավանդույթները։


 


«Սեպտեմբերի 10-13-ը՝ ժամը՝  10:00-22:00-ն՝ Փարիզի «Concorde» հրապարակում խոհարար Լավրենտ Առաքելյանը (Laurent Lucie) տեղում կպատրաստի հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստները: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական սննդամթերքի և խմիչքների լայն ընտրանուն, որը կներկայացնի «NUR» (Laert Freeman) խանութը:


 


Ավանի շրջանակներում նախատեսված են նաև հետևյալ միջոցառումները.


 


սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ՝ 13:30 – Ֆրանսիա-Հայաստան խոհարարական հանդիպում (Pavillon des Disciples d’Escoffier)


 


14:30 – Հայկական խոհանոցի մասին Կորին և Ռիշար Զարզավաջյանների հեղինակային գրքի շնորհանդես-հանդիպում (Pavillon de la Librairie Gourmande)


 


սեպտեմբերի 13-ին՝ կիրակի՝ 12:00 – Հայկական պարերի ներկայացում «Երազ» համույթի կատարմամբ (Scène Obélisque)


 

Դիտումների քանակ3

Leave a comment