Այդպիսի մութ երբևէ չեմ տեսել, քաղաքի մարդը չգիտի՝ դա ինչ է. «Հայացքն Արցախին». Հայկ Պետրոսյան. Artsakh.TV

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը արվեստագետ Հայկ Պետրոսյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախի հետ նրա կապը սկսվել է 13 տարեկանում, երբ առաջին անգամ գնաց Արցախ:

2020-ի այցը, սակայն, պատերազմի օրերին էր. ոչ թե պարտքի զգացումն այս անգամ նրան Արցախ տարավ, այլ ավելի վեհ գաղափարով մտավ խրամատ, կանգնեց զինվորի կողքին։ Նրա խոսքով՝ Արցախը պարզապես մի վայր չէ. այն ապրած ժամանակ է, մարդկանց հիշողություն, հարազատ միջավայր և զգացողություն, որը շարունակում է մնալ իր մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment