Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը. մեկնաբանում է իրանագետը

https://arm.sputniknews.ru/20260904/inchpes-kazdi-hajastani-vra-irani-dem-patzhamijvocneri-khstacumy-meknabanum-e-iranagety-106472049.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/984/55/9845555_244:0:1355:833_1920x0_80_0_0_1b05d8ab6da42d7a3f94cd6e4a05273b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Նվեր Դավթյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է դիվանագիտական գործիքակազմով կարողանա Արևմուտքին ներկայացնել, որ Իրանի հետ առևտուրը մեր երկրի համար կենսական կարևորության խնդիր է։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացումը ինչ–որ չափով կունենա ազդեցություն նաև Հայաստանի վրա, բայց մտահոգվելու լուրջ պատճառ չկա։ Sputnik Արմենիային այս մասին ասաց իրանագետ Նվեր Դավթյանը։
Ինչպես հայտնի է, Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Գործողության մեկնարկի մասին ԱՄՆ–ն պաշտոնապես հայտարարել էր օգոստոսի 24-ին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այդ առիթով նախազգուշացրել էր, որ երկրորդային պատժամիջոցներ կսահմանվեն բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

«Ինչպես գիտեք, պատժամիջոցները ոչ բոլոր ապրանքատեսակների վրա են կիրառվում, այլ առանձին խումբ ապրանքատեսակների, բանկային ոլորտի, մի շարք իրանական ընկերությունների և իրավաբանական անձանց, պետական հաստատությունների, կառույցների և այլն։ Հետևաբար, Հայաստանի վրա դրանց ազդեցությունը կախված է նրանից, թե մենք առևտրատնտեսական ինչ ոլորտներում ենք Իրանի հետ մեր շարժը իրականացնելու։ Մինչ այժմ մեր առևտրի մեծ մասը բաժին է ընկել էներգետիկ ոլորտին։ Բայց վերջին շրջանում ներմուծումներում գերակշռել են կենսական նշանակության, շինարարական ոլորտի, առանձին սննդամթերքի տեսակները։ Սրանք, իհարկե, այն ոլորտները չեն, որ պետք է անհանգստացնեն Միացյալ Նահանգներին»,– կարծում է Դավթյանը։

Նվեր Դավթյանի համոզմամբ` արևմտյան այս մեսիջների սլաքը ավելի շատ ուղղված է տարածաշրջանային տնտեսական գերտերություններին, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, որոշ առումներով`Պակիստանը, Հնդկաստանը։ ԱՄՆ մտահոգությունների հիմնական ոլորտներն էլ, ըստ իրանագետի, էներգետիկայի, էլեկտրոնիկայի ոլորտներն են, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտի հետ աղերսներ ունեցող և երկակի նշանակության ապրանքատեսակները, հումքը և այլն։ Այս իմաստով Հայաստանի հետ առևտուրը, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ ծավալներ չի ներկայացնում։

«Մենք ավելի շատ ներմուծում ենք Իրանից, քան արտահանում։ Իսկ ներմուծվող ապրանքատեսակների ցանկը, եթե ուսումնասիրեք, ամենաշատը նավթաքիմիական ոլորտի ապրանքներ են։ Բայց հիմնականում լվացող հեղուկներ, կենցաղային տարբեր պարագաներ, շինանյութ կամ էներգետիկ ոլորտի ապրանքներ` գազ, հեղուկ վառելիք»,– նշում է մասնագետը։

Հատկանշական է, որ Արևմուտքից Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման ֆոնին սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Իրանի «Պարզեցված մաքսային միջանցք» արձանագրության ստորագրմանը։ Փաստաթղթի վավերացումը թույլ կտա օրինապահ տնտեսվարողներին օգտվել մաքսային հսկողության, մաքսային ձևակերպումների և ապրանքների տեղափոխման դյուրացված ընթացակարգերից։

Թեհրանը դադա՞ր է վերցնում. Իրան–ԱՄՆ դիմակայությունը ի՞նչ ռիսկեր է ստեղծում ՀՀ–ի համար

Նվեր Դավթյանի կարծիքով` այստեղ որևէ հակասություն չկա, և Հայաստանը Իրանի միջոցով փորձում է լուծել մասնավորապես վառելիքի շուկայում առաջացած խնդիրները։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է կարողանա դիվանագիտական գործիքակազմով ներկայացնել Արևմուտքին, որ դա մեր երկրի համար կենսական կարևորության խնդիր է։

«Հիմա մենք այլընտրանք չունենք։ Նույնիսկ արդեն հեղուկ գազի հետ կապված որոշ խնդիրներ կան, և Իրանի միջոցով փորձ է արվում լուծումներ գտնել, պահանջարկը լրացնել։ Առաջիկայում չի բացառվում նաև` դիզվառելիքի հետ կապված խնդիր լինի, որի մի մասը նույնպես Ռուսաստանից էր ներմուծվում, բայց այնտեղ նավթաբազաների հրթիռակոծության պատճառով գուցե առաջիկայում արտահանման խնդիրներ առաջանան։ Իսկ ուրիշ ո՞ր երկրի միջոցով մենք պետք է լրացնենք այդ բացը։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն, Թուրքիան ինքը ներմուծող երկիր է, Վրաստանը ևս ներմուծող է։ Այլընտրանք չունենք մենք»,– նկատում է Դավթյանը։

Իրանագետը հուսով է, որ դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում ԱՄՆ–ն և ընդհանրապեսհավաքական Արևմուտքը թերևս հաշվի կառնեն այդ հանգամանքը Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններում։

«Իրավունք չունեն հաշվի չառնելու, որովհետև իրենք այլընտրանքներ չեն կարողանում մեզ համար ապահովել։ Մենք ունենք կոմունիկացիաների խնդիր։ Այնուամենայնիվ, նույնիսկ էդ պատժամիջոցները, եթե ակտիվ գործարկում են Իրանի դեմ` որպես տրանզիտ երկրի, նույնպես մեզ համար խնդիրներ են առաջացնում։ Մենք այդ երկրի միջոցով ենք ապրանք ներմուծում։ Եվ իրենք նույնպես բախվել են այդ խնդրի հետ։ Այսինքն` Փոթիի նավահանգիստը մինչ այժմ ինչ ակտիվությամբ որ գործում էր, արդյոք հիմա նույն ակտիվությամբ գործո՞ւմ է։ Կամ Միացյալ Էմիրությունների նավահանգիստներն ինչ ակտիվությամբ մինչ այժմ գործում էին, հիմա էլ գործո՞ւմ են։ Այստեղ նոր իրավիճակ է, և քաղաքական, դիվանագիտական բոլոր հնարավոր գործիքակազմերով դա պետք է մեկնաբանել, բացատրել, ներկայացնել»,– ասում է Դավթյանը։

Իրանի հետ մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը, որի մասին ազդարարվեց ՀՀ կառավարության վերջին նիստում, Նվեր Դավթյանի դիտարկմամբ` որոշակի ակնարկ է այն մասին, որ Իրանի հետ առևտրի մասով Հայաստանը Արևմուտքից որոշակի ազդակներ ստացել է։

Հայ–իրանական սահմանին մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր կգործեն

«Կարծում եմ`որոշակի հույսեր կան կամ որոշակի արդեն ձեռքբերումներ կան, որ այդ լրացուցիչ ներդրումներն ու ծախսերը արվում են։ Եվ այնպես չէ, որ Եվրամիության երկրներին ձեռնտու է Իրանի հետ ամբողջությամբ խզել առևտրատնտեսական կապերը։ Ի վերջո, պատժամիջոցները սահմանվում են, բայց Իրաքի, Սիրիայի տարածքովշարունակում են էներգակիրներ արտահանել։ Այսինքն` վստահ չեմ նաև, որ Եվրամիության երկրներն ամբողջովին կենթարկվեն կամ անուղղակի կերպով այլընտրանքային ճանապարհներով դարձյալ էներգակիրներ չեն արտահանի։ Հիմա, օրինակ, Իրաքի պարագայում մենք դրա ականատեսն ենք. սահմանված են պատժամիջոցներ, բայց Սիրիայի տարածքով Իրաքի էներգակիրներն արտահանում են։ Եվ չկան երաշխիքներ, որ դրանց մի մասը նաև իրանական չէ»,– ասում է մասնագետը։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ Իրանի վրա խոշորագույն հարձակումը սարերի հետևում չէ, որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։

Leave a comment