Ուկրաինայի զինուժի անօդաչուն բազմաբնակարանային շենքի է հարվածել Դոնեցկում

https://arm.sputniknews.ru/20260904/ukrainaji-zinuzhi-anodachun-bazmabnakaranajin-shenqi-e-harvatsel-dvoneckum-106482417.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102272533_125:0:876:563_1920x0_80_0_0_d3e24b228d2551bd85ef3ba6d8669662.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն Դոնեցկում բազմաբնակարանային շենքի է հարվածել, հարվածը հինգերորդ հարկին է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ քննչական մարմինների աշխատակցին։

«Պարզվել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկի բնակարանին։ Շենքը մեծ վնասներ է կրել, կոտրվել են պատուհանները, վնասվել է առնվազն երեք բնակարան», – ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով` տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։

«Գնդակոծության վայրի զննման ժամանակ հայտնաբերվել են բեկորներ, որոնք ենթադրաբար պատկանում են արտասահմանյան արտադրության ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի», – հավելել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment