Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 6,140 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 4․01%-ով կամ 236․5 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 30․62%-ով կամ 650․1 մլն դոլարով և կազմել 1,473 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 23․99%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 686․3 մլն դոլար, +6․26% կամ +40․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․18%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 437․7 մլն դոլար, +27․67% կամ +94․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 7․13%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 337 մլն դոլար, +12․05% կամ +36․2 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․49%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 282․6 մլն դոլար, +48․59% կամ +92․4 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․6%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 240․6 մլն դոլար, +22․25% կամ +43․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․92%-ը։

ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 202․4 մլն դոլար, +9․03% կամ +16․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․3%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 175․8 մլն դոլար, -3․27% կամ -5․9 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․86%-ը։

Իններորդը Ֆրանսիան է՝ 113.2 մլն դոլար, +92.44% կամ +54.4 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 1.84%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 106.9 մլն դոլար, +27.56% կամ +23.1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 33․95%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 25.41%-ով և կազմել 1,677 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 27․89%-ով և կազմել 1,575 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 28.39%-ով և կազմել 1,293 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 1,403 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -31․4%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 944․7 մլրդ դոլար՝ +3․9%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 328․6 մլն դոլար՝ +10․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 236․6 մլն դոլար է՝ +54․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 235․5 մլն դոլար՝ +42․5%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 191․8 մլն դոլար՝ +7․9%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 74․7 մլն դոլար՝ +26․4%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 139․4 մլն դոլար՝ +27․8% աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 72․6 մլն դոլար՝ +17․2%։

Leave a comment