Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկուշ Մանուկյանին պատկանող սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Ակունք բնակավայր):

Վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որը հնարավոր է լվանալ և ախտահանել,

– կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը,

– արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով տաք և սառը ջրով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով։

Սահմանվել է hայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Leave a comment