Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը կտեղեկացնի Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցությունների մասին, երբ դրանք տեղի ունենան։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
«Ես ոչինչ չէի հայտարարի, բայց երբ այդ շփումները տեղի ունենան, մենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Սեպտեմբերի 4-ին ТАСС-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Մոսկվա, ապա՝ Կիև։