Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը մոտենում է։
Այս մասին հայտարարել է «Links Europe»-ի տնօրեն Դենիս Սամութը՝ Բաքվում «Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններ. պատմական փորձի գնահատում և ապագա համագործակցության ուղղություններ» խորագրով կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալիս։
Նրա խոսքով՝ սա նոր դարաշրջան է և՛ Հարավային Կովկասի, և՛ Եվրոպայի համար։
Սամութը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, բայց դեռևս չի ստորագրվել։