https://arm.sputniknews.ru/20260904/ukrainakan-ats-neri-hardzakumneri-pattsharvov-svochii-odanavakajanum-hetadzgvel-e-57-chvert-106462301.html
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 57 չվերթ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 57 չվերթ
Sputnik Արմենիա
Սոչիի օդանավակայանում օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումները սահմանվել են երեկ երեկոյան և շարունակում են գործել։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T11:35+0400
2026-09-04T11:35+0400
2026-09-04T11:36+0400
սոչի
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84370594_0:174:3158:1950_1920x0_80_0_0_db4cb81d4a77076b629daeac0f608645.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սոչիի միջազգային օդանավակայանում ուշանում է 57 չվերթի մեկնումը՝ կապված սահմանափակումների հետ, որոնք սահմանվել են հինգշաբթի երեկոյան քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։Օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով ուշանում են են «Աերոֆլոտ», «Պոբեդա», «ՅուՏէյր», «Ուրալյան ավիաուղիներ» (MOEX: URAL), S7 և «Ռոսիա» ավիաընկերությունների չվերթերը դեպի Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններ։Հետաձգված է միջազգային ուղղություններով մի քանի չվերթերի մեկնումը․ Red Wings ավիաընկերության չվերթը դեպի Թել Ավիվ (Իսրայել) և Թբիլիսի (Վրաստան), FlyOne Armenia-ինը՝ դեպի Երևան, «Բելավիա»-ինը՝ դեպի Մինսկ (Բելառուս), «ԻրԱերո»-ի և «Ուրալյան ավիաուղիներ»-ինը՝ դեպի Անթալիա (Թուրքիա), և «Աերոֆլոտ»-ի չվերթը դեպի Ստամբուլ (Թուրքիա)։Ինչպես հաղորդվել էր, անցած գիշեր Սոչիում և Սիրիուս դաշնային տարածքում հետ է մղվել քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։ Արդյունքում վնասվել են մի քանի բնակելի շենքերի և կառույցների ապակիները, հրդեհ է բռնկվել նավթաբազայի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ ԱԹՍ-ների բեկորների հայտնաբերման վայրերում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։
սոչի
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84370594_214:0:2945:2048_1920x0_80_0_0_d641d943b07e24f6db7cf3d1ac1ae066.jpg.webp
սոչի, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
սոչի, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Սոչիի օդանավակայանում օդանավերի ընդունման և ուղարկման սահմանափակումները սահմանվել են երեկ երեկոյան և շարունակում են գործել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սոչիի միջազգային օդանավակայանում ուշանում է 57 չվերթի մեկնումը՝ կապված սահմանափակումների հետ, որոնք սահմանվել են հինգշաբթի երեկոյան քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով ուշանում են են «Աերոֆլոտ», «Պոբեդա», «ՅուՏէյր», «Ուրալյան ավիաուղիներ» (MOEX: URAL), S7 և «Ռոսիա» ավիաընկերությունների չվերթերը դեպի Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններ։
Բացի այդ, ուշանում են «Ռոսիա», «Պոբեդա», «Ազիմուտ», «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Սմարտավիա», «Իկար», «Սևերստալ», «Յամալ» և «ՅուՏէյր» ավիաընկերությունների մեկնումները այլ ուղղություններով։
Հետաձգված է միջազգային ուղղություններով մի քանի չվերթերի մեկնումը․ Red Wings ավիաընկերության չվերթը դեպի Թել Ավիվ (Իսրայել) և Թբիլիսի (Վրաստան), FlyOne Armenia-ինը՝ դեպի Երևան, «Բելավիա»-ինը՝ դեպի Մինսկ (Բելառուս), «ԻրԱերո»-ի և «Ուրալյան ավիաուղիներ»-ինը՝ դեպի Անթալիա (Թուրքիա), և «Աերոֆլոտ»-ի չվերթը դեպի Ստամբուլ (Թուրքիա)։
Ինչպես հաղորդվել էր, անցած գիշեր Սոչիում և Սիրիուս դաշնային տարածքում հետ է մղվել քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։ Արդյունքում վնասվել են մի քանի բնակելի շենքերի և կառույցների ապակիները, հրդեհ է բռնկվել նավթաբազայի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ ԱԹՍ-ների բեկորների հայտնաբերման վայրերում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։