ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։
«Մեղադրալի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվում է։ Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք բողոքարկել Վերաքննիչ դատարան՝ տասնօրյա ժամկետում»,- ասել է դատավոր Չախոյանը, հայտնում է Panorama.am-ը:
Դատական նիստերի դահլիճում ներկաները բացասաբար են արձագանքել որոշմանը։ Մինչ դատավորի կողմից որոշման հրապարակումը Արթուր Սարգսյանն իր ելույթում առաջարկել է կալանքի ժամկետն անմիջապես երկարաձգել վեց ամսով, որպեսզի նույն ընթացակարգն ամեն ամիս չկրկնվի։
«Արդեն մեկ տարի 2 ամիս է այս դահլիճում տեղի են ունենում ապօրինություններ, կալանքներ։ Այս պահին ես ու Բագրատ սրբազանը կալանքի մեջ ենք։ Այսօր Վահագն Չախալյանը կալանքից ազատվեց։ Այս ամեն ինչը տեսնելով՝ վերջին հանգամանքի հետ կապված առ այն, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու և Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ պատգամավոր ընտրվելուց հետո պետք է ազատ արձակվի, դա էլ անտեսվեց։ Այդ ամենը հաշվի առնելով՝ այստեղ ոչ փաստաբանները ասելիք ունեն, ոչ՝ ես։
Ընդամենը ես մի միջնորդություն ունեմ, հարգարժան դատարան, միանգամից 6 ամիս կալանք տվեք, ամեն անգամ էլ չլարվեք, սենց ամիսը մեկ ամեն նիստին չլարվեք»,- դատավորի որոշումից առաջ հայտարարել է Սարգսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ «արդարների» գործով դատական նիստը։