https://arm.sputniknews.ru/20260904/pntrvum-e-rdum-hh-despan-inch-khndir-e-drel-pashinjany-106454648.html
Փնտրվում է ՌԴ–ում ՀՀ դեսպան. ի՞նչ խնդիր է դրել Փաշինյանը
Փնտրվում է ՌԴ–ում ՀՀ դեսպան. ի՞նչ խնդիր է դրել Փաշինյանը
Sputnik Արմենիա
Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T09:00+0400
2026-09-04T09:00+0400
2026-09-04T09:02+0400
գուրգեն արսենյան
դեսպան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599974_0:195:1905:1267_1920x0_80_0_0_25677c5623b22aa8929a80e6f6651af0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դեսպանի նոր թեկնածուի փնտրտուքը։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։Նշենք` օգոսոտոսի 21–ին մամուլը գրեց, որ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Օրեր անց սկսեցին լուրեր շրջանառվել, որ այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ «Ժողովուրդ»–ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599974_111:0:1814:1277_1920x0_80_0_0_fdff7e1293d60bf76a9797f2d152c133.jpg.webp
գուրգեն արսենյան, դեսպան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, նիկոլ փաշինյան
գուրգեն արսենյան, դեսպան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, նիկոլ փաշինյան
Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դեսպանի նոր թեկնածուի փնտրտուքը։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»–ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։