Սլովակիան արգելափակել է անցումը ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման տարեկան ռեժիմին

Բաժանորդագրվել

Պատժամիջոցային ռեժիմի հերթական վեց ամսով երկարաձգումը պետք է տեղի ունենա մինչև սեպտեմբերի 15-ը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տարին մեկ անգամ երկարաձգելու շուրջ՝ ներկայումս գործող կես տարին մեկ երկարաձգման համակարգի փոխարեն, որոշումն արգելափակել է Սլովակիան։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը։

«Դեսպանները չեն կարողացել որոշում ընդունել պատժամիջոցների երկարաձգումը տարին մեկ անգամ անցկացնելու վերաբերյալ, Սլովակիան հրաժարվել է հանել իր առարկությունները»,- հայտնել է նա։

Այս իրավիճակը ըստ էության որևէ ազդեցություն չի ունենա Եվրոպական միության սահմանափակող միջոցառումների վրա։ Պատժամիջոցային ռեժիմի հերթական վեց ամսով երկարաձգումը պետք է տեղի ունենա մինչև սեպտեմբերի 15-ը։

Leave a comment