ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը


Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:


 


Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերի ամրապնդման կարևորությունն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Դիտումների քանակ7

Leave a comment