Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, քանի որ նրանք ինքնիշխան պետություններ են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Հայաստան ու Ադրբեջան։
«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ, մշակութային հարաբերություններ և այլն», – պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին, թե արդյոք հանրապետությունների խորացող համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ատոմային էներգիայի և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մտահոգություններ է առաջացնում։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են ինտեգրացիոն նախագծերը և Եվրասիական տնտեսական հանրությունը։ Նա ընդգծել է, որ այս կազմակերպության դերը հանրապետության տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում ակնհայտ է և հույս է հայտնել, որ ռուս-հայաստանյան համագործակցությունը կշարունակվի։
Մամուլի քարտուղարը հավելել է, որ Հայաստանում դեռևս կան հին խորհրդային ատոմային էլեկտրակայաններ, որոնք «իհարկե, խորհրդային նախագծով են և ռուսական նախագծով»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մրցակցային առավելություն ունի միջուկային ոլորտում՝ նշելով, որ այն «կարող է ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիների ընթացքում՝ ավելի ցածր գնով»։
Փետրվարի 9=ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններից հետո ստորագրվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։
The post ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան appeared first on CIVILNET.