Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է․ մանրամասներ նրա առողջական վիճակի մասին

https://arm.sputniknews.ru/20260903/rvobert-qvocharjany-khcum-miajnak-e-manramasner-nra-arvoghjakan-vitshaki-masin-106431790.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106429869_0:0:1280:960_1920x0_80_0_0_db8ee9b8aa2a0d3a2e75d67f9c813ff1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, բանտ, կալանք

լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, բանտ, կալանք

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ Սեդրակ Քոչարյանին՝ միայն կինն ու երեխաները։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խցում միայնակ է։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որը հորը այցելել է օգոստոսի 31-ին՝ նրա ծննդյան օրը։

«Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին՝ միայն կինն ու երեխաները, հետևաբար եղբոր կալանավորումից հետո նրան չի տեսել։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment