Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվանել է Ֆյուրեր, որը Եվրոպան տանում է դեպի նացիզմ։
Արևելյան տնտեսական ֆորումում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել Եվրոպայի արդիական խնդիրներին, այդ թվում՝ տնտեսությանը, էներգակիրների գների աճին և միգրացիային։ «Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մենք նրան անվանում ենք «Ֆյուրեր Ուրսուլա», փորձում է Եվրահանձնաժողովից խլել կոմպետենցիաները, լիազորությունները, որոնք ամբողջ Եվրամիության որոշումներով չեն փոխանցվել Բրյուսելին, այլ մնացել են ազգային կառավարություններին։ Այս միտումը նրա մոտ շատ ակնհայտ է», – նշել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ այն ժամանակ «ոչ ոք Ուրսուլա ֆոն դեր Լայենին չէր հարցրել, թե որոնք են դրանք եվրոպական արժեքները»։ «Եթե կրթության, մշակույթի, առօրյա կյանքի և մեդիայի մեջ ռուսաց լեզվի օրենսդրական արգելքը արտացոլում է եվրոպական արժեքները, ապա ողջունելի է վերադարձը նացիզմ Եվրոպայի համար», – ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքը նույնպես հանգեցնում է նացիզմի։