Ռուսաստանում տարեկան գնաճը կազմում է 6.3%, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինն «Արևելյան տնտեսական ֆորում 2026» միջոցառման լիագումար նիստում։
Պուտինը նշել է, որ երկիրը հիպերինֆլյացիայի կտրուկ աճի վտանգի տակ է եղել, սակայն իշխանությունները կանխել են այն։
– Կար հիպերինֆլյացիայի կտրուկ աճի սպառնալիք, կարևոր էր կանխել այն։
– Մասնավոր ներդրումներն ավելի կարևոր են, քան պետական ներդրումները, և պետությունը պետք է ստեղծի դրա համար պայմաններ։
– Կարևոր է չսառեցնել տնտեսությունը։
– Ռուսաստանն ունի աշխարհում պետական պարտքի ամենացածր հարաբերակցություններից մեկը։
– Մենք պետք է «ոչ միայն խնայենք, այլև ռացիոնալ ծախսենք»։
– Բյուջեի դեֆիցիտը կրիտիկական չէ։