Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին Երևանի գործն է, այս հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա․ ՌԴ փոխվարչապետ

Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում, ընդգծել է Օվերչուկը


ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այս հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորում շրջանակում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։


«Ո՛չ, – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:


«Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին Հայաստանի գործն է: Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է», – ասել է Օվերչուկը։


«Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»,- ընդգծել է Օվերչուկը:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Եվրոմիությանը միանալու ընթացակարգ սկսելու Երևանի որոշումը փաստացի հավասարազոր է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությանը, քանի որ երկու կազմակերպություններում միաժամանակ գտնվելն անհնար է:

Leave a comment