Զախարովա․ Եթե ՀՀ-ն վիզաներ սահմանի ՌԴ քաղաքացիների համար, դա իր իսկ դեմ ուղղված քայլ կլինի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կգործի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։

«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր, այլ սեփական քաղաքացիների դեմ»,- լրագրողներին ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման որոշումն անդրադառնալու է նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում մեծ թվով ազգականներ ունեն։ Զախարովան այդ մասին խոսել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում, որն անցնում է Վլադիվոստոկում սեպտեմբերի 1-4-ը։

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։

Leave a comment