«Ռոսատոմի» ղեկավարը սեպտեմբերի 29–ին կայցելի Երևան

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում։

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։

Առաջնորդները մանրամասն քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման հայաստանյան ծրագրերը կարող են փոխվել գիգավատտ հզորությամբ ռեակտորների օգտին: Այս հարցի շուրջ քննարկում կանցկացվի Հայաստանում։

«Հանրապետությունում կարող է աճել կանխատեսվող էներգետիկ դեֆիցիտը՝ կապված տվյալների մշակման կենտրոնների, ԱԻ համակարգերի կիրառման և թվային տնտեսության զարգացման հետ։ Մենք նույնպես տեսնում ենք էներգիայի սպառման լավատեսական կանխատեսում։ Բայց նույնիսկ եթե էներգիայի ավելցուկ լինի, ապա Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կհայտնվի, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել»,– ասել է Լիխաչովը։

Leave a comment