Թրամփը մտադիր է կառուցել ամենամեծ կամարը, չնայած մի շարք մտահոգությունների

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կառուցել կամար, որը կլինի աշխարհում ամենամեծը։ Նա ցանկանում է Փարիզի Հաղթական կամարի ամերիկյան տարբերակը, բայց ավելի մեծ․ «Անկախության կամարը» կլինի 250 ոտնաչափ բարձրությամբ՝ նշելու երկրի 250-ամյակը (Հաղթական կամարը 164 ոտնաչափ բարձրություն ունի)։

Ստանդարտ չափումների համաձայն նրա չափերը համարժեք կարող է լինել 16-20 հարկանի շենքի։

Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ նախագիծը դեռ «կատարելագործման փուլում է» և կներկայացվի երկու հիմնական հանձնաժողովների՝ Ազգային կապիտալի պլանավորման հանձնաժողովի և Գեղարվեստի հանձնաժողովի հաստատմանը։       

Այս ծրագիրը սակայն միանշանական չի ընդունվել։ Պատմության պահպանության մասնագետներն ուշադրություն են հրավիրում, որ այսքան մեծ կառույցը կփակի պատմական տեսարժան վայրերի տեսքերը Լինքոլնի հուշարձանի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան միջև: Բացի այդ նշվում է, որ անվտանգության խնդիրներ կան ավիացիայի համար:

Leave a comment