Հաստատվել է Tour of Armenia հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը


Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:


Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը: 


 Ժամանակացույցը՝


  • սեպտեմբերի 10-ին՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ,

  • սեպտեմբերի 11-ին՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ,

  •  սեպտեմբերի 12-ին՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ,

  • սեպտեմբերի 13-ին՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով:


Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։


Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:


Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:


Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում:

Դիտումների քանակ3

Leave a comment