Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում հարսանեկան արարողությունը հայտնվել է ԱՄՆ զինված ուժերի հարվածի տակ։ Հարձակման է ենթարկվել նաև Քուհեստակ քաղաքում գտնվող բնակելի տներից մեկը։
Նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նեֆիսին հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 68-ի։ Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը տեղի ունեցածը հանցագործություն է անվանել։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ 5 մարդ մահացել է։