Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին 2022թ. սեպտեմբերին եկավ ՀՀ` կրկին բուռն ոգևորություն առաջացնելով հայ հասարակական-քաղաքական շրջանակներում։
Այցից տառացիորեն օրեր անց` հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ Պրահյան դավադիր գործարքը Նիկոլ Փաշինյանի և սեղանի մոտ նստած մյուս եռյակի (Միշել, Ալիև, Մակրոն) միջև։
Դրան հետևեց Արցախի տոտալ շրջափակումը, իսկ Փելոսիի այցի մեկամյակի օրերին` 2023թ. սեպտեմբերին, Արցախը ապրեց իր բազմահազարամյա պատմության ամենաողբերգական շրջանը։
Երեկ` ԱՄՆ փոխնախագահի այցով առաջացած ոգևորության պիկին, ուզում էի հարցնել` ո՞նց է և ո՞ւր է տիկին Փելոսին։ Այսօր տեսա, որ վշտաբեկ լացում է և բարկացած է Վենսի արարքից։
Դե, Վենսին էլ ենք հիշելու և «փնտրելու» նույն հարցադրումով։
Հայտնի չէ միայն` ի՞նչ տեսքի և կարգավիճակի Հայաստանում։
Հ.Գ. Իսկ մենք քաղաքականապես և աշխարհում մեր տեղը կունենանք, երբ մեր նաիվ, պարզունակ պատկերացումները մի կողմ դնենք և իսկապես զբաղվենք քաղաքականությամբ, հասկանանք` աշխարհը ոնց է կառուցված, և ինչ պետք է անենք մենք՝ որպես անկախ պետություն»։