Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի ստանալու առումով։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի ստանալու առումով։ Այդ պատճառով բարդության մի փոքր ցածր աստիճանով ու մաքուր կատարումով կարելի է հասնել նպատակին։ Արթուր Ավետիսյանը հենց այդպիսի մոտեցման շնորհիվ, մաքուր կատարելով իր վարժությունը, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Իսկ Արթուր Դավթյանի հետ կապված մարզիչը նշեց.
«Որակավորման փուլից հետո բոլորս էլ համոզված էինք, որ Արթուրը շատ մոտ է հաղթանակին։ Բայց մարմնամարզությունում երբեմն տեղի է ունենում անհավանականը։ Հենց այդպես կարող եմ բացատրել Արթուրի վրիպումը։ Ես աչքերիս չէի հավատում։ Բայց դե սա սպորտ է, ու ամեն ինչ հնարավոր է։ Կարևոր է խուսափել նման վրիպումներից ապագայում։ Մեր տղաները շատ լավ պատրաստ էին ու արեցին այն, ինչին ունակ էին»։