ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Այս մասին հայատարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հարվածները լայնածավալ և հզոր են։
Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր ուժով»,-նշել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հրթիռներ է արձակել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։