ԱՄՆ-ն այս պահին հարվածում է Հորմուզի նեղուցին մոտ գտնվող իրանական թիրախներին. Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Այս մասին հայատարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հարվածները լայնածավալ և հզոր են։

Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր ուժով»,-նշել է Թրամփը։ 

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հրթիռներ է արձակել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

 

Leave a comment