https://arm.sputniknews.ru/20260901/rvosatvomy-2026-t-in-kgvortsarki-turqiaji-aqquju-aek-i-arajin-energablvoky-106352513.html
«Ռոսատոմը» 2026 թ.-ին կգործարկի Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը
«Ռոսատոմը» 2026 թ.-ին կգործարկի Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը
Sputnik Արմենիա
Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս այդ բանակցություններին։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T18:24+0400
2026-09-01T18:24+0400
2026-09-01T18:24+0400
ատոմակայան
թուրքիա
ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106352031_0:26:940:555_1920x0_80_0_0_bc15310501b541ba8821d93d92c77e05.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, որոնց թվում է նաև «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Այս մասին հայտարարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ։ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմը» 2026 թվականին կգործարկի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը։ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների տնտեսական հգործակցությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։Թուրքիայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ տնտեսական գործակցության բարձր մակարդակը՝ հավելելով, որ մեծ նշանակություն է տալիս Բիշքեկում անցկացվող բանակցություններին։Ավելի վաղ «Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերության շինարարության և արտադրության կազմակերպման գծով տնօրեն Դենիս Սեզյոմինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուսական և թուրքական կողմերը համատեղ գնահատում են, թե «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի իրականացման վրա ինչպես է ազդել կայանի համար բաշխիչ սարքի սարքավորում մատակարարելուց Siemens-ի հրաժարվելը։ԱՄՆ-ն արգելափակում է «Աքքույու» ատոմակայանի գումարը, բայց նախագիծը շարունակվում է. Լիխաչով2024 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլ կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ Siemens-ը Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի համար մատակարարելու է ուշացող սարքավորումները, սակայն այդ սարքավորումներն արդեն 99 տոկոսով չեն օգտագործվելու։Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծն է դարձել։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով բոլոր չորս էներգաբլոկները (յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ) շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան մոտ 35 միլիարդ կվտ/ժամ էներգիա կարտադրի և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։Առանց նավթի և գազի. Ռուսաստանը ԱՄՆ-ից և Եվրոպայից գումար վաստակելու ևս մեկ միջոց է գտել«Աքքույու» ԱԷԿ-ը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-տիրիր-շահագործիր» մոդելով։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ «Աքքույուն» համապատասխանում է ատոմային էներգետիկայի անվտանգության բոլոր ժամանակակից միջազգային պահանջներին։
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106352031_84:0:857:580_1920x0_80_0_0_c7531e83782ca14cd5b41be9b186d586.jpg.webp
ատոմակայան, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
ատոմակայան, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս այդ բանակցություններին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմը» 2026 թվականին կգործարկի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների տնտեսական հգործակցությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։
Թուրքիայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ տնտեսական գործակցության բարձր մակարդակը՝ հավելելով, որ մեծ նշանակություն է տալիս Բիշքեկում անցկացվող բանակցություններին։
2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ գերմանական Siemens-ը խախտել է Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի համար սարքավորումներ մատակարարելու պարտավորությունները, ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի այլընտրանքը գնվել է բարեկամ երկրներից։
Ավելի վաղ «Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերության շինարարության և արտադրության կազմակերպման գծով տնօրեն Դենիս Սեզյոմինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուսական և թուրքական կողմերը համատեղ գնահատում են, թե «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի իրականացման վրա ինչպես է ազդել կայանի համար բաշխիչ սարքի սարքավորում մատակարարելուց Siemens-ի հրաժարվելը։
2024 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլ կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ Siemens-ը Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի համար մատակարարելու է ուշացող սարքավորումները, սակայն այդ սարքավորումներն արդեն 99 տոկոսով չեն օգտագործվելու։
Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծն է դարձել։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով բոլոր չորս էներգաբլոկները (յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ) շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան մոտ 35 միլիարդ կվտ/ժամ էներգիա կարտադրի և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։
«Աքքույու» ԱԷԿ-ը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-տիրիր-շահագործիր» մոդելով։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ «Աքքույուն» համապատասխանում է ատոմային էներգետիկայի անվտանգության բոլոր ժամանակակից միջազգային պահանջներին։