Տնային կալանքի տակ գտնվող 25-ամյա վանաձորցին նոր հանցանքներ է գործել. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260901/tnajin-kalanqi-tak-gtnvvogh-25-amja-vanadzvorcin-nvor-hancanqner-e-gvortsel-ngn-106351184.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), վանաձոր, թմրանյութ, տնային կալանք

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), վանաձոր, թմրանյութ, տնային կալանք

Բաժանորդագրվել

25-ամյա երիտասարդը թմրանյութ է ձեռք բերել «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորների շրջանում իրացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Վանաձորի 25-ամյա բնակիչը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ է, տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Նա միջնորդել է ռուսաստանաբնակ հայ գործարարին, որ ՌԴ-ում աշխատող` Լոռու մարզի մի բնակչի և նրա ընկերներին աշխատավարձ չտա։ Պատճառն այն է եղել, որ այդ բնակիչը վիրավորական արտահայտություն է արել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հասցեին։ 25-ամյա երիտասարդը նաև ֆինանսական հարցեր լուծելու նպատակով հեռախոսով կազմակերպել է օնլայն հավաքներ՝ ներգրավելով նաև կալանավայրերում պատիժը կրող դատապարտյալների»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանները նաև փաստական տվյալներ են ստացել, որ 25-ամյա երիտասարդը «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորների շրջանում իրացնելու նպատակով ձեռք է բերել թմրանյութ։ Նա թմրամիջոցը տվել է մեկ այլ անձի, որն այն տեղադրել է պոլիկլինիկայի սանհանգույցում, որտեղից թմրանյութը պետք է վերցներ բուժական նպատակներով պոլիկլինիկա բերված մի կալանավոր։

Միջոցառումներ են ձեռնարկվում ենթամշակութային օնլայն հավաքներին մասնակից այլ անձանց ինքնությունները պարզելու համար։

Leave a comment