Հակամարտության հաջորդ փուլերում Իրանը կլինի ավելի ուժեղ, քան իր հակառակորդը․ Ղալիբաֆ

«Հակամարտության յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք գործել և պայքարել ենք ավելի լավ, քան նախորդներում»,- հայտարարել է  Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

 

Ղալիբաֆի խոսքով՝ հակամարտության հաջորդ փուլերում Իրանը կլինի ավելի ուժեղ, քան իր հակառակորդը՝ թե՛ քանակական, թե՛ որակական առումով։

«Վերջին 15 ամիսների ընթացքում մեր ռազմական առաջընթացը համարժեք է ամբողջ տասնամյակի նվաճումներին։ Հակամարտության յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք գործել և պայքարել ենք ավելի լավ, քան նախորդներում։ Զինված ուժերը վերականգնվում և ամրապնդվում են առավելագույն արդյունավետությամբ՝ թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական կարողություններով։ Այս արդյունքները հնարավոր են դարձել այն փաստի շնորհիվ, որ մեր տեխնոլոգիաները մշակվել են ներքին ռեսուրսներով, և ամբողջ աշխատանքը կատարվում է մեր երիտասարդության կողմից, ուստի մենք կարիք չունենք դիմել թշնամուն»,- նշել է նա։

«Այսօր Իրանը վերականգնել է իր ռազմական կարողությունները ավելի մեծ չափով, քան իր հակառակորդները», – հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Leave a comment