Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Պուտինը միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնում։
Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Ալա-Արչա պետական նստավայրում։
Առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Սև ծովում, Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ առևտրատնտեսական գործընկերությունը։