ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
«Ապառաժ». Նրանք 19-ն են՝ 19 հայ քաղաքական բանտարկյալ, 19 պատանդ։ Մենք շարունակում ենք պայքարը նրանց ազատության համար։
Ամբողջ աշխարհում մենք տեղեկացնում ենք, ահազանգում, մոբիլիզացնում, աշխատում պետությունների հետ՝ միջամտություն և բանակցություններ ապահովելու համար։ Մենք համագործակցում ենք բազմաթիվ երկրների իշխանությունների հետ։
Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ սփյուռքը՝ կազմակերպված սփյուռքը, որի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի ազատագրումը, վերադարձի իրավունքը և պատանդների ազատ արձակումը շարունակում են մնալ պայքարի ուղղություններ և նպատակներ, որոնց պետք է հասնել։
Մեր պատանդների համար CCAF France-ը՝ Փարիզի քաղաքապետարանի հետ համատեղ, այս շաբաթ կազմակերպում է նրանց դեմքերի ցուցադրությունը։
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, նախատեսվում է նաև հանրահավաք Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում
Մուրադ Փափազյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: