Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «ոտքի վրա» հանդիպում են ունեցել Բիշքեկում ընթացող ՇՀԿ+ գագաթնաժողովի շրջանակներում։
Պուտինի և Ալիևի հանդիպման մասին հայտնել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՇՀԿ+ ընդլայնված նիստը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դերի, կայուն զարգացման և պետությունների միջև համագործակցության ընդլայնման վրա։