Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով


Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ բոլոր երկրների ջանքերը, սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին:


Պեսկովը նաև վստահեցրել է, որ Կրեմլը բաց է Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների համար և պատրաստ է ընդունել նրան Մոսկվայում:

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված չէ՝ ավարտելու պատերազմը:


«Ցավոք, այս պահին հետախուզական տվյալները, Ռուսաստանից ստացվող ազդանշանները վկայում են, որ կարգավորումը մոտ չէ»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը, միևնույն ժամանակ հավելել՝ սեպտեմբերը կարող է բեկումնային դառնալ:


Նա տեղեկացրել է, որ կառուցողական բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտնել, որ ռուսական ուժերը չնչին ձեռքբերումներ և մեծ կորուստներ ունեն մարտի դաշտում: Սպիտակ տան բանագնացներն առաջիկայում, հնարավոր է, մեկնեն Կիև:

Դիտումների քանակ6

Leave a comment