Տոնոյանը չի կարծում, թե բանակում ողբերգական դեպքերի բացառումը պաշտոնանկություններն են

https://arm.sputniknews.ru/20260901/tvonvojany-chi-kartsum-te-banakum-voghbergakan-depqeri-bacarumy-pashtvonankutjunnern-en-106332554.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Տոնոյանը չի կարծում, թե բանակում ողբերգական դեպքերի բացառումը պաշտոնանկություններն են

Sputnik Արմենիա

Տոնոյանը չի կարծում, թե բանակում ողբերգական դեպքերի բացառումը պաշտոնանկություններն են

2026-09-01T12:17+0400

true

PT1M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106332746_161:0:1601:1080_1920x0_80_0_0_8a9f386e9adda29a52e32ed5816919b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ տոնոյան, բանակ, զինծառայող, видео

դավիթ տոնոյան, բանակ, զինծառայող, видео

Բաժանորդագրվել

Նախկին նախարարը խուսափեց ուղիղ պատասխանել, թե արդյոք ստեղծված իրավիճակի պատճառով Պապիկյանը պետք է հրաժարական տա, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, թե բանակում վերջին շրջանում գրանցված ողբերգական դեպքերի ու հատկապես ինքնասպանությունների խնդրի լուծումը ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկություններն է։ Այդ մասին նա ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ին։

«Ես կարծում եմ՝ պետք է ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջով լուծումներ տալ»,- նշեց նախկին նախարարը։

Ինչ վերաբերում է բանակում տիրող իրավիճակի համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվությանն ու նրա հրաժարականի հարցին՝ Տոնոյանն ուղիղ պատասխան չտվեց, նշեց՝ այդպիսի որոշման համար քաղաքական անհրաժեշտություն է պետք։

«Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում են։ Եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա, այդ որոշումը կկայացնեն։ Հանրային պահանջը կա, բայց այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի, վիճակագրության հետ, որ եթե ուրիշներին չեն հանելու, ինչո՞ւ են այս մի նախարարից պահանջում։ Դա էդպես չի։ Իմ պաշտոնավարության ժամանակ երևի մի 3 անգամ հանրային դաշտում պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, բայց դա քաղաքական որոշման խնդիր է»,- ասաց Տոնոյանը։

Միաժամանակ, նախկին նախարարը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք բանակում գրանցվող ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ եղել են, այդ թվում՝ ռազմական ոստիկանության պետ, ոստիկանապետեր, որոնք սպասարկում էին այն զորամասերը, որոնցում գրանցվել են դեպքերը։

Leave a comment