Հարավային Կորեայի Մեդիայի և հաղորդակցության հանձնաժողովը (KMCC) կոչ է անում խստացնել սոցիալական ցանցերում անչափահասների պաշտպանությունը։
«KMCC»-ն հայտարարել է, որ «Meta»-ի կողմից երիտասարդ օգտատերերի համար առաջարկվող՝ օգտագործման ժամանակի, ծանուցումների և տարիքային ստուգման սահմանափակումները, ինչպես նաև ալգորիթմական առաջարկությունների և «հավանումների» ցուցադրման փոփոխությունները ցանկալի է կիրառել ամբողջ աշխարհում։
Հարավային Կորեայում քննարկվում է նաև 14 տարեկանից ցածր անձանց համար սոցցանցերի հասանելիության սահմանափակումը և 14-19 տարեկանների նկատմամբ ալգորիթմների և չափից ավելի օգտագործմանը նպաստող գործառույթների վերահսկողության ուժեղացումը։
Նյութը տրամադրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)