ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։ CNN-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, երբ նրան հարցրել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ գրառումը հեռացնելու մասին։
«Ինչ վերաբերում է ձեր նշած թվիթին, կարող եք հղում կատարել Սպիտակ տան կողմից Հայերի հիշատակի օրը հրապարակված ուղերձին, և այս պահին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել»,- ասել է Լևիթը։