Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Հիլյալն» ու 2022թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:

38-ամյա Բենզեման այս տարվա փետրվարին սաուդյան «Ալ Իթիհադից» էր տեղափոխվել «Ալ Հիլյալ», որի կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2023 թվականից է խաղում Սաուդյան Արաբիայում: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը։

Leave a comment