ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, տարեկան աշխատաժողովի շրջանակում, այցելել են Հրազդանում գործող արհեստական բանականության գործարան։ Այն ստեղծվել է Firebird AI և NVIDIA ընկերությունների համագործակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում դիվանագետներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընթացիկ ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը։
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնման և նորարարական ծրագրերի իրականացման գործում։