Դիվանագետներին ներկայացվել են Firebird AI-ի և NVIDIA-ի համատեղ ծրագրի մանրամասները

ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, տարեկան աշխատաժողովի շրջանակում, այցելել են Հրազդանում գործող արհեստական բանականության գործարան։ Այն ստեղծվել է Firebird AI և NVIDIA ընկերությունների համագործակցությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում դիվանագետներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընթացիկ ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնման և նորարարական ծրագրերի իրականացման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment