Դատարանը վերադարձրել է Մայր աթոռի դեմ 2 հայցադիմումները

Բաժանորդագրվել

Հայցադիմումներում առկա թերությունները վերացնելու համար ժամկետ է տրամադրվել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։

Ըստ «Դատալեքսի»` հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։

Հայցադիմումները վերադարձնելու որոշումները կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։

Հայցադիմումներում առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։

Leave a comment