Վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամու» անվերջ փնտրտուքով․ «Հայացք Երեւանից»

Եթե քաղաքացին համոզված է, որ բոլորը ստում են, կորցնում է ճշմարտությունը գտնելու ցանկությունը։ Արենդտի մեկ այլ կարեւոր գաղափարի մեկնությամբ՝ բռնապետական համակարգերում պայքարը երբեք չի ավարտվում։ Մեկ «թշնամու» վերացման դեպքում նրա տեղը հայտնվում է մեկ ուրիշը։ Չէ՞ որ քաղաքական ողջ համակարգը խարսխված է պայքարի գաղափարի վրա, եւ իշխանությունն անընդհատ նոր «թշնամու» կարիք ունի՝ հանրությանն իր տեսադաշտում համախմբված պահելու համար:

Հիմա դառնանք Հայաստանին, որտեղ կարելի է ամբողջատիրությանն ու բռնապետությանը հատուկ գրեթե բոլոր երանգները գտնել: Ներկա վարչակարգի «թշնամիները» բոլորիս ծանոթ սուբյեկտներ են՝ «կռվից թռած արցախցիներ», «թալանչի նախկիններ», «ՌԴ օգտին աշխատող լրտեսներ», «այլասերված հոգեւորականներ», «փողի դիմաց ընդդիմությանը ձայն տվողներ» եւ այլն: Աշխարհի բազմաթիվ բռնապետական համակարգերի հանգույն Հայաստանում եւս իշխանությունները ձգտում են լայնորեն վերահսկողության տակ պահել հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ ի չարս օգտագործելով դատաիրավական ատյաները, հարկային մարմինները, ոստիկանությունը, վարչական լծակներն ու քարոզչամիջոցները:

Հաննա Արենդտի տեսությունը Հայաստանի հանրային դաշտում շատ հաճախ դրսեւորվում է «օտար ազդեցության գործակալների», «լրտեսության», «պետական դավաճանության» կամ «հակապետական գործունեության» մեղադրանքներով, ինչպես նաեւ հասարակության բեւեռացման, ներազգային ատելության ու թշնամանքի գեներացման երեւույթներով։ «Առակս զի՞նչ ցուցանէ». ցանկացած հասարակությունում վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամու» անվերջ փնտրտուքով, իսկ քաղաքացին անզոր է գտնվում փաստերն ինքնուրույն վերլուծելու եւ իր ընտրյալից հետեւողականորեն հաշվետվություն պահանջելու հարցում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment