Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր ներկայումս չկան։ Վեստի.ռու– հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ եվրոպական երկրներում Ռուսաստանը դեռևս համարվում է հակառակորդ ամենաբարձր մակարդակով։
«Հետևաբար, առայժմ ես, օրինակ, չեմ տեսնում որևէ պատճառ՝ հուսալու Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- նշել է նա։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանը բաց է մնում, բայց հասկանում է, թե ում հետ գործ ունի։
«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար (և մենք պահպանում ենք մեր բացությունը), բայց պետք է շատ գիտակցում են, թե ում հետ գործ ունենք»,- ասել է Պեսկովը։