Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը  գլխավոր մարզչի որոշմամբ «Էսպանյոլի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։ 

euro-football.ru-ի հաղորդմամբ, այս մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել միայն «Բետիսի» (0-1) դեմ խաղի վերջում, իսկ «Ռեալ Մադրիդի» (1-4) դեմ ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին։

Լա Լիգայի երրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» և «Էսպանյոլի» միջև խաղն այսօր է։ 

Leave a comment